Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Այս պահին միակ իրատեսական ծրագիրն իմպիչմենտն է

Այս պահին միակ իրատեսական ծրագիրն իմպիչմենտն է
26.06.2025 | 12:51

Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հայհոյում է ն.փ.-ին:

Առնվազն 70 %-ը երազում է նրան հեռացնելու մասին:

Յուրաքանչյուր երրորդ քաղաքացին հեռացման սեփական ծրագիրն ունի կազմած:

Նրանց ուղիղ 60 %-ը նախատեսել է փաշինյանին և նրա զույգընկերուհուն պատժելու իր երազանքը, մեծամասամբ՝ առանձնակի դաժանությամբ մահ:

Հետևաբար Բագրատ սրբազանի և նրա աջակիցների օրինակով պետք է կալանավորվի Հայաստանի բնակչության կեսից ավելին, քանի որ նրանք բոլորն էլ երազում են Հայաստանն ազատագրել և դաժան ձևով պատժել կառավարչին։

Երեկվա «պլանային ահաբեկիչներ» օպերացիան Հայ ժողովրդին ահաբեկելու նպատակ էր հետապնդում։

Այն բոլորին էր ուղղված, «կամ նիկոլը կմնա վարչապետ, կամ բոլորդ կհայտնվեք բանտում» ուղերձն էր իր մեջ պարունակում։

Գուցե շատերը մտածեն, որ բանտերում այդքան տեղ չկա և իրենց կշրջանցեն:

Ո՛չ, փաշինյանը կանգ չի առնելու, երբ Հայաստանի բանտերը այլևս տեղ չլինի, տեղ կազատեն Բաքվի բանտերում, Անկարայում։

Հետևաբար, սրանց պետք է օր առաջ հեռացնել, այս պահին միակ իրատեսական ծրագիրն իմպիչմենտն է, պետք է այդ գործընթացին աջակցել, իսկ եթե ավելի իրատեսականը կա, ապա` առաջարկեք:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Բոլոր դեպքերում, վերջին չորս տարում փորձարկվել են բոլոր գործիքները, մնացել է միայն իմպիչմենտը:

Դիտվել է՝ 383

Մեկնաբանություններ